HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պուտինը Ռուսաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել է հարկային ծառայության պետի թեկնածությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության պետ Միխաիլ Միշուստինի թեկնածությունը։

«Նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային հանդիպում է ունեցել Միխաիլ Միշուստինի հետ և նրան առաջարկել է ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը։ Համաձայնությունը ստանալով՝ Պուտինը վարչապետի պաշտոնում Միշուստինի թեկնածությունը ներկայացրել է Պետդումայի քննարկմանը»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։

Վլադիմիր Պուտինն արդեն իսկ ստորագրել է կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը, միևնույն ժամանակ Դմիտրի Մեդվեդևին նշանակելով՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Կառավարությանը հանձնարարվել է կատարել իրենց պարտականությունները՝ մինչև նախարարների նոր կաբինետի ձևավորումը։

Հիշեցնենք, որ այսօր Դաշնային ժողովում Պուտինի ուղերձից հետո հանդիպում է կայացել ՌԴ նախագահի և կառավարության անդամների միջև, որի ընթացքում վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս։

53-ամյա Միխաիլ Միշուստինը Դաշնային հարկային ծառայությունը ղեկավարում է 2010 թվականից։ Մինչ այդ նա ակտիվների կառավարման գծով UFG ընկերությունների խմբի նախագահն էր։

2004-2006 թվականներին Միխաիլ Միշուստինը զբաղեցնում էր անշարժ գույքի կադաստրի դաշնային գործակալության ղեկավարի, իսկ 2007-2008թթ․ հատուկ տնտեսական գոտիների կառավարման հարցերով դաշնային գործակալության ղեկավարի պաշտոնները։

Լուսանկարը՝ Կրեմլի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter