
Պլանային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում և Շիրակի մարզում հունվարի 16-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 16-ին ժամը 10:00-ից 22։00-ն կդադարեցվի ՝ Բաշինջաղյան 6, Բաշինջաղյան 159-191 (կենտ) շենքերի, Բաշինջաղյան 2-րդ նրբանցք 1, 2 շենքերի, Մազմանյան 6-22 (զույգ) շենքերի, Շիրազի 44 շենքի ջրամատակարարումը:
Հունվարի 16-ին ժամը 08.00-20.00 կդադարեցվի Շիրակի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- քաղաք Գյումրի՝ «Շիրակ» օդանավակայան, Օդանավակայան թաղամաս, Հին Օդանավակայան թաղամաս, Ս․Թեհլերյան փողոց, Արևելյան թիվ 1, 2, 3 շենքեր, «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ;
- գյուղ Ախուրյան՝ Գյուղշին ավան, Ջրաշինարարների բանավան;
- գյուղ Ազատան՝ «Իգիթ» կաթնամթերքի գործարան:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել