HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Աբելային՝ Մալթայի վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելային՝ Մալթայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մալթայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ նորանոր հաջողություններ Ձեր պատախանատու առաքելության մեջ՝ միտված բարեկամ Մալթայի Հանրապետության բարգավաճմանն ու բարօրությանը:

Հայաստանը կարևորում է Մալթայի հետ բարեկամական կապերի հետագա ամրապնդումն ու խորացումն ամենատարբեր ոլորտներում: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ գործակցության օրակարգը կհամալրվի նոր ծրագրերով ու նախաձեռնություններով՝ ի շահ մեր ժողովորդների»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter