
Պտղատու այգիներ հիմնելու նպատակով Բագրատաշենի բնակիչներին հող հատկացվեց
Կառավարությունը որոշեց Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում 112 հեկտար հողամաս հատկացնել համայնքի բնակիչներին՝ պտղատու այգիներ հիմնելու նպատակով։
Այդ հողերն առանց մրցույթի վարձակալությամբ հանձնվեցին բնակիչներին՝ բացառապես նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Կառավարությանը հայտնել է, որ համայնքի բնակիչները, ելնելով իրենց ֆինանսական հնարավորություններից, մտավախություն ունեն, որ մրցույթով տրամադրելու դեպքում իրենք չեն կարող հաղթել: Այդ իսկ պատճառով գործադիրը որոշեց դրանք առանց մրցույթի հատկացնել։
«Կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի համայնքի հողերի արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև այգիների հիմնման արդյունքում համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը»,- գործադիր ներկայացված որոշման նախագծում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել