HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 07։35-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի թիվ 86/1 շենքի դիմաց այրվում է չգործող փայտամշակման արտադրամասի տանիքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:54-ին, մարվել` 08:47-ին:

Այրվել են չգործող արտադրամասի տանիքի փայտե կառուցատարրերը և պատի լամինատե երեսպատումը (10 քմ), մեկ դեկորատիվ ծառ և աղբ (1 խմ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter