HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատուկ միջոցառում Երևանում․ բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք (տեսանյութ)

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հայտնաբերել ու տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող անձանց։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։

Հայտնաբերվել և առգրավվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ և սառը զենքեր։

Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված հետևողական ու արդյունավետ միջոցառումները ոստիկանության ամենօրյա գործառույթն են, ուստի ոստիկանությունը հետևողական է լինելու քրեածին բարքերը վերացնելու պայքարում՝ մշտապես իրականացնելով հատուկ միջոցառումներ, որոնք միտված են «քրեական ենթամշակույթի» սին ու շինծու հասկացությունները վերացնելուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter