HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդենյանց լեռնանցքը ձյան և մերկասառույցի պատճառով փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Լոռիի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Ստեփանավանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ ԳորիսԿապան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյանց լեռնանցքը ձյան և մերկասառույցի պատճառով փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղեկացնում են, որ հունվարի 16-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա- Վերին Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter