HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները պետք է շտապեն մաքսազերծել ավտոմեքենաները սահմանված ժամկետում

Ավտոմեքենայի ներկրման համար 2019թ. նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներին Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է հայտարարագրի գործողության ժամկետը լրանալու մասին: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Որպեսզի մաքսազերծման ժամանակ կիրառվեն 2019թ. դրույքաչափերը, մաքսային ձևակերպման բոլոր գործողությունները պետք է իրականացվեն նախնական մաքսային հայտարարագրի գրանցմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում: Այսինքն` պետք է ավտոմեքենան տեղակայել մաքսային հայտարարագրում նշված մաքսային հսկողության գոտում, այդ մասինտեղեկացնել մաքսային մարմնին, ինչպես նաև ծանուցելմաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխության դեպքում կատարված լրացումների մասին:

Նախնական մաքսային հայտարարագիրը ներկայացնելուց հետո օրենքով նախատեսված ողջ գործընթացը 30 օրումչկատարելու դեպքում մաքսազերծման ժամանակ հիմք են ընդունվելու 2020թ. ուժի մեջ մտած ԵԱՏՄ շրջանակումգործող դրույքաչափերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter