HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

HSBC-ն նոր գլխավոր գործադիր տնօրեն կունենա Հայաստանում

HSBC-ն հայտարարել է Իրինա Սեյլանյանի՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակման մասին։ Նա իր պարտականությունները կստանձնի 2020թ. մարտի 2-ից։ Նշանակումը ենթակա է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից գրանցման: Իրինա Սեյլանյանը հաջորդում է Փոլ Էդգարին, ով նոր պաշտոն է ստանձնելու HSBC Խմբում: Այս մասին տեղեկացնում է HSBC-ի հանրային կապերի բաժինը:

HSBC-ին միանալով 1997թ.-ին՝ Իրինան ներկայումս զբաղեցնում է HSBC Մալթայի ֆինանսական շուկաներում գործառնությունների դեպարտամենտի տնօրենի, ինչպես նաև HSBC Հայաստանի և HSBC ասեթ մենեջմենթ (Մալթա) խորհրդի անդամի պաշտոնները:

Նախկինում նա զբաղեցրել է ղեկավար պաշտոններ HSBC Խմբում, ներառյալ` HSBC գլխամասային գրասենյակի առևտրավարկային դեպարտամենտի համապատասխանության ռիսկերի ծրագրերի ղեկավարի, HSBC Հայաստանում՝  գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի և ֆինանսական շուկաներում գործառնությունների դեպարտամենտի տնօրենի պաշտոնները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter