HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արշակունյաց-Քրիստափորի և Արշակունյաց-Գ. Նժդեհի փողոցների խաչմերուկների հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն

Հետիոտնային շարժի անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի Արշակունյաց-Քրիստափորի և Արշակունյաց-Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկների հատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը։

Փոփոխության արդյունքում Արշակունյաց պողոտայի վերոնշյալ հատվածում երթևեկության երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը սահմանվել է 60կմ/ժ` նախկին 70կմ/ժ-ի փոխարեն: 

Նշված հատվածում գործող արագաչափ լուսանկարահանող սարքի աշխատանքային ռեժիմում կկատարվի փոփոխություն և 2020 թ. հունվարի 20-ից սարքը կարձանագրի 60կմ/ժ գերազանցող տրանսպորտային միջոցների վարորդների իրավախախտումները:
Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և չգերազանցել երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter