
Զառ գյուղում տուն է փլուզվել. կան տուժածներ
Հունվարի 17-ին՝ ժամը 08:35-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զառ գյուղի Մեխանիզատորների փողոցում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալների՝ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ-ը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել