HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Հարթունյանին ճնշում են Ժամացույցի գործարա՞նը խլելու համար

Ու՞մ է ձեռնտու «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթյունյանի վրա ճնշումներ գործադրելը, և, ի վերջո, ի՞նչն է պատճառը, որ հենց նրա հետևից են ընկել իշխանությունները: Լրագրողներին ամենաշատը այս հարցն էր հետաքրքրում այսօր, որին, սակայն, Նարեկ Հարթունյանը դժվարացավ պատասխանել: Նա միայն նշեց, որ այս ամենում նաև Սևակ Արզարունին է միջոց դարձել. «Սևակն արդեն ինքն էլ միջոց է, բայց միջոց ուրիշ մարդկանց, որոնք իր ամեն ինչը չարաշահում են»:

«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, ով ուսումնասիրում է Հարթունյան-Արզարունի վեճը եւ ներկա էր ասուլիսին, կարծում է, որ Սևակ Արզարունին այս պատմության մեջ զոհ է, դրա համար էլ այժմ Հայաստանում չէ:

«Այս գործի առանցքը Երեւանի ժամացույցի գործարանն է, որի երկրորդ խոշոր բաժնետերը Հարթունյան ընտանիքն է: Առաջին բաժնետերը Մոսկվայում ապրող հայտնի հայ գործարար է: Ինչ-որ մարդիկ փորձում են Ժամացույցի գործարանի բաժնեմասը վերցնել, այդ բաժնեմասը գնահատվում է մոտ 8-10 մլն դոլար: Խնդիրը գործարանի հետ է կապված: Ժամացույցի գործարանի բաժնեմասերի վաճառքի բանակցություններին մասնակցել է ֆինանսների նախարարի առաջին խորհրդական Հայկ Դավթյանը, ով տարբեր պատմությունների մեջ է հայտնվում՝ Հյուսիսային պողոտա, էլիտար այլ շենքեր և այլն: Հայկ Դավթյանի անունը կապված է «Ալյանս» խորհրդատվական ընկերության հետ, որն իրավաբանական ծառայություններ է մատուցում տարբեր խնդիրներ ունեցող ընկերություններին: Մի խոսքով, պետք է աշխատել այս ուղղությամբ: Այդ 8-10 մլն-ի հարցն են ուզում լուծել, ուզում են Նարեկենց ճնշել, որ Նարեկը թողնի ամեն ինչ և հեռանա»,- ասաց Է. Բաղդասարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter