HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները հունվարի 16-ին հատուկ միջոցառում իրականացրին Արագածոտնի մարզում։

Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի բաժիններ բերման են ենթարկվել, այսպես ասած՝ քրեական ենթամշակույթ կրող անձինք։

Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են հրազեններ, դանակներ, մահակներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն։ Դրանք առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հատուկ միջոցառման ընթացքում արձանագրվել է ապօրինի պահվող թմբուկավոր ատրճանակի, ինքնաձիգի պահունակների, տարբեր տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպք։
Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության միջոցառումներն ամենօրյա են։ Քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակական անվտանգության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter