
ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի ավտոմեքենայի ապակին կոտրել են, դիպլոմատը` գողացել
Այս գիշեր Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ավտոմեքենայի ապակին կոտրել են, դիպլոմատը` գողացել: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց պատգամավորը: Պատգամավորի խոսքով` դիպլոմատում եղել են անձնական փաստաթղթեր: Ավտոմեքենայում այլ արժեքավոր իրեր ևս եղել են, ինչպես` տեսախցիկ, մարտկոց, որոնք մնացել են նույն տեղում: Պապոյանի խոսքով սակայն` դիպլոմատը արժեքավոր է եղել: Պատգամավորը դիմել է ոստիկանություն, այս պահին ոստիկանները տեղում աշխատանք են իրականացնում: Գևորգ Պապոյանը չի շտապում որևէ գնահատական հնչեցնել դեպքի առթիվ. կատարվածը պարզապես խուլիգանություն է, թե միտումնավոր իր դեմ կատարված քայլ:
Ոստիկանության լրատվական բաժնից մեզ հայտնեցին, որ առավոտյան 10:30 ահազանգ են ստացել, որ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի ավտոմեքենայի ապակին կոտրել են, որը կայանված է եղել Մանանդյան 17 շենքի բակում, գողացել են դիպլոմատ, որտեղ եղել են արժեքավոր փաստաթղթեր:
Այժմ ոստիկանության Շենգավաիթի բաժնի աշխատակիցները տեղում աշխատանքներ են իրականացնում:
Մեկնաբանել