
Թլիկում նորից ընտրում են համայնքի ղեկավարի
Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում այսօր համայնքի ղեկավարի նոր ընտրություններ են։
Ժամը 10:00-ի դրությամբ քվեարկել են չորս հոգի։ Ըստ ընտրողների ցուցակի, Թլիկում գրանցված է ընտրելու իրավունք ունեցող 114 հոգի։
Ի տարբերություն դեկտեմբերի 8-ին անցած ընտրությունների, այս անգամ կա երկու թեկնածու՝ գործող համայնքի ղեկավար Սլավիկ Սալոյանը եւ Թլիկի դպրոցի եզդիերենի ուսուցիչ Ալիկ Մստոյանը։ Երկու թեկնածուն էլ ունեն վստահված անձ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ընտրությանը մասնակցել էր 22 ընտրող, գործող գյուղապետ և այն ժամանակ համայնքի ղեկավարի միակ թեկնածուն՝ Սլավիկ Սալոյանը, պարտվել էր 9 կողմ և 13 դեմ ձայնով: 2015 թվականին թեկնածուն զբաղեցրել էր համայնքի ղեկավարի պաշտոնը 14 ձայնով:
2018 թ. ԱԺ ընտրություններին համայնքում մասնակցել էր ընդամենը 18 ընտրող։ Համայնքի ղեկավարի ընտրությունները գրավել էին թլիկցիների 20%-ով ավելի բարձր մասնակցությունը:
Մեզ հետ զրույցում բնակիչներից մեկն ասաց, որ այս անգամ, հնարավոր է, ավելի շատ մարդ մասնակցի ընտրություններին։
Մեկնաբանել