
Թլիկում ընտրեցին համայնքի ղեկավարի
Թլիկ համայնքի ղեկավար է ընտրվել համայնքի գործող ղեկավար Սլավիկ Սալոյանը 17 կողմ ձայնով։ Ընտրությանը մասնակցել է 33 ընտրող։ Առաջին անգամ Սալոյանը ընտրվել էր 2015 թվականին։
Գործող ղեկավարի մրցակիցը Թլիկի դպրոցի եզդիերենի ուսուցիչ Ալիկ Մստոյանն էր։ Նա ստացել է 15 ձայն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին գործող գյուղապետ և այն ժամանակ համայնքի ղեկավարի միակ թեկնածուն՝ Սլավիկ Սալոյանը պարտվել էր 9 կողմ և 13 դեմ ձայնով, ինչից հետո նշանակվել էին նոր ընտրություններ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել