HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 23:12-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Աբովյան, Եղվարդ, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter