HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կմեկնարկի 8 խոշոր բուհի հավատարմագրման գործընթացը

Մարտի 1-ից 3-ը Աղվերանում կանցկացվի կրթության ներքին որակի ապահովման վերաբերյալ եռօրյա սեմինար, որով կմեկնարկի հայաստանյան 8 խոշոր բուհի հավատարմագրելու գործընթացը:

Այդ բուհերն են Երևանի պետական համալսարանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան, Երևանի Հյուսիսային Համալսարանը և Երևանի «Գլաձոր» համալսարանը:

Սեմինարներն անցկացնում են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը և Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպությունը (NVAO՝ Nederlands-Vlaamse Accreditatieorganisatie) Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:

Հավատարմագրման գործընթացն իրականացնելու է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, իսկ 3 բուհի (ԵՊԲՀ, ԵՊՀ, ՀՊՃՀ) հավատարմագրման աշխատանքներին մասնակցելու և համակարգելու է նաև NVAO-ն:

NVAO-ի ներկայացուցիչները շուրջ 2 տարի աշխատելու են Հայաստանում, աջակցելու են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին և հայաստանյան բուհերին կրթության որակի ապահովման մշակույթ ձևավորլու գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter