HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կստեղծվի գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերի բազա. նոր նախագիծ

Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է ստեղծել մասնավոր հատվածի գործատուների մոտ առկա թափուր հաստիքների (աշխատատեղերի) տեղեկատվական բազա: Կոմիտեն կարծում է, որ այդ բազայի գործածությունը կբարձրացնի զբաղվածության բնագավառում իրականացվող քաղաքականության արդյունավետությունը:

Պետական եկամուտների կոմիտեն նման նախագիծ է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։

Պետական եկամուտների կոմիտեի հաղորդմամբ՝ այս նախագիծը մշակվել է վարչապետի հանձնարարականի արդյունքում և նպատակ ունի հանրապետությունում, ըստ մասնավոր հատվածի գործատուների, իրականացնել թափուր հաստիքների (աշխատատեղերի) հաշվառում:

Բազան կգործի եկամտային հարկ և սոցիալական վճար վճարող մասնավոր հատվածի գործատուներից ստացվող տեղեկատվության հիման վրա: Այնուհետ այն սոցիալական ապահովության ծառայության միջոցով կտրամադրվի զբաղվածության գործակալությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter