HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարում Արթուր Ալեքսանյանը հերթական հաղթանակն է գրանցել

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն տեղեկացնում է, որ իր հաշվին հերթական հաղթանակն է գրանցել Արթուր Ալեքսանյանը / 97 կգ /:

Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարում գյումրեցի վարպետը տարավ չորս անընդմեջ հաղթանակ և կանգնեց պատվո պատվանդանի` իր համար սովորական դարձած առաջին աստիճանին: Ի դեպ, Արթուրը եզրափակիչում գետնեց Ադրբեջանի ներկայացուցչին:

Երկրորդ տեղը գրավեցին Ռուդիկ Մկրտչյանը  / 55 կգ / և  Կարապետ Չալյանը / 77 կգ /: Գևորգ Ղարիբյանը / 60 կգ /, Սլավիկ Գալստյանը /67 կգ/, Մալխաս Ամոյանը  /72 կգ/ և Ռուբեն Ղարիբյանը /82 կգ/ բավարարվեցին երրորդ տեղով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter