HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թումոն ընդլայնում է իր աշխարհագրությունը. հաջորդ կենտրոնը Բեռլինում է

«Թումո» կենտրոնը տեղեկացնում է, որ Բեռլինում Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը տեղի է ունենալու հունվարի 21-ին՝ «Թումո» Երևանում և KfW բանկի Բեռլինի ներկայացուցչությունում զուգահեռաբար:

Բեռլինի կենտրոնի ծրագիրն իրականացվում է Թումոյի և KfW գերմանական զարգացման բանկի համագործակցությամբ: Կենտրոնը գտնվելու է Բեռլինի արևմտյան հատվածում` պատմական Շառլոտենբուրգ համայնքում: Այն իր դռները կբացի հոկտեմբերի 1-ից, այստեղ անվճար սովորելու հնարավորություն կունենա 1200 ուսանող: Ըստ ծրագրի, նրանք մասնագիտանալու են ծրագրավորման, անիմացիայի, ֆիլմարտադրության, գրաֆիկ դիզայնի, 3D մոդելավորման, խաղերի զարգացման, երաժշտության, նկարչության և լուսնկարչության, ինչպես նաև ռոբոտաշինության ոլորտներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter