HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս շաբաթ ձյուն է սպասվում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հունվարի 20-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 21-22-ը, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին՝ շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում

Հունվարի 20-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 21-22-ը, 23-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի երեկոյան ժամերին, 24-ին սպասվում է ձյուն:

Երևան քաղաքի հունվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝                 10.50C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                     -29.50C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝                 -3.20C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter