HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Օրենքի փոփոխությամբ առաջարկում են բացառել գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ կատեգորիա

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Հողային օրենսգրքում, որով կբացառվի գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ կատեգորիա:

Նախարարությունը հիմնավորում է, որ բազմաթիվ դիմումներ են ստացվում հողերի նպատակային նշանակության փոփոխության հետ կապված, որոնց վերաբերյալ տրամադրելով բացասական կարծիք` հողերի պահպանու­թյան և արդյունավետ օգտագործման, գյուղա­տնտե­սական շրջանառու­թյունից հողերի անհիմն բացառման դրույթներով պայմանավորված, բախվում են մի շարք խնդիրների: Ներկայացվում են պարզաբանումներ, որ հողերը երկար տարիներ չեն մշակվել ու պիտանի չեն գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար, կամ որ էկոնոմիկայի նախարարությունը խոչընդոտում է տնտեսության այլ ճյուղերում ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի ստեղծմանը և այլն:

Նշենք, որ Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է․ «Գյուղատնտեսական հողատեսքերը ենթակա են հատուկ պահպանության: Այդ հողերի փոխադրումը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի թույլատրվում է բացառիկ դեպքերում` սույն օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով»: Սակայն 7-րդ հոդվածի դրույթները չեն սահմանում այդ բացառիկ դեպքերը կամ այն չափորոշիչները, որոնց առկայությամբ՝ բացառիկ դեպքերում կարելի է թույլատրել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային նշանակության փոփոխությունը:

Օրենքի փոփոխությունով առաջարկվում է «սույն օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերը փոխարինել «որոնք սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ» բառերով:

Ըստ Էկոնոմիկայի նախարարության հիմնավորման՝ օրենքի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է նախարարության կողմից որդեգրած քաղաքականությամբ` չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերը շրջանառության մեջ ընդգրկման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման և գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառման նպատակով:

Տեղեկացնենք, որ նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում՝ e-draft.am-ում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter