HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը Հայկ Խանումյանին առաջադրեց Արցախի նախագահի թեկնածու

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը տեղեկացնում է, որ 2020թ. հունվարի 19-ին տեղի ունեցավ «Ազգային վերածնունդ»կուսակցության 6-րդ համագումարը, որը որոշեց Արցախի նախագահի թեկնածու առաջադրել կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին:

Խանումյանը ծրագրային ելույթ ունեցավ` շեշտը դնելով կոռուպցիայի հաղթահարման, ապակենտրոնացման և համայնքների եկամուտների ավելացման, նոր ենթակառուցվածքների ստեղծման, պետական աջակցությամբ բնակֆոնդի կառուցման, առողջապահության համապարփակ համակարգի կայացման, կրթության ոլորտի կառուցվածքային փոփոխությունների, ուժային ամենաթողության բացառման և արդարադատության ոլորտի բարելավման վրա: Խանումյանը բացառեց որևէ համագործակցություն համակարգային կոռուպցիա ստեղծած, իշխանությունը և բիզնեսը միաձուլած քաղաքական ուժերի և գործիչների հետ, մասնավորապես բացառեց որևէ նախընտրական կամ հետընտրական համագործակցություն «Ազատ հայրենիք» կուսակցության և նրա ղեկավար Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև նրանց կոալիցիոն գործընկերների հետ:

Հայկ Խանումյանի համար հաջողության բանաձևը պարզ է` եթե ցանկանում ես փոփոխություններ` հավատա, եթե հավատում ես` աշխատիր այդ ուղղությամբ: «Ազգային վերածնունդ» կուսակցությունն ու Հայկ Խանումյանն անձամբ լինելու են իրական փոփոխություններ առաջնորդող ուժը 2020թ. Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրություններին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter