HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արծվիկ Մինասյանը կոչ է անում դեմ քվեարկել համամասնական ընտրակարգին դեմ պատգամավորներին

«Հանրապետական կուսակցությունը՝ որպես պետականության ակունքներում կանգնած ուժ, եթե պնդում է պետությունն ամրացնելու իր մոտեցումները, կարծում եմ՝ առաջին հերթին հենց Հանրապետական կուսակցությունն այսօր պետք է կանգնի Դաշնակցության ու «Ժառանգություն» կուսակցության կողքին և ինքը պիտի ջատագովը լինի, որ այս համակարգը՝ մեծամասնական ընտրակարգը, օր առաջ վերացվի»,-Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորը ողջունեց ԲՀԿ-ի այն պատգամավորներին, որոնք վաղը կողմ ենք քվեարկելու ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որոնցով նախատեսվում է անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի:

«Դիմում եմ Հանրապետական խմբակցությանը՝ ձեր մեջ կամք գտեք, ուժ գտեք և կողմ քվեարկեք այս նախաձեռնությանը: Դիմում եմ ՕԵԿ-ին (չնայած դահլիճում «Օրինաց երկրից» մարդ չկա), և հույս ունեմ, որ ՕԵԿ-ը հետամուտ կլինի իր նախընտրական և ծրագրային դրույթներին»,- ավելացրեց Արծվիկ Մինասյանը:

Նա ընտրողներին հորդորեց ընտրությունների ժամանակ դեմ քվեարկել այն մեծամասնական պատգամավորներին, ովքեր դեմ կքվեարկեն ՀՅԴ-ի և «Ժառանգության» օրենսդրական նախաձեռնությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter