HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքում կաշառք վերցնելու կասկածանքով հայազգի պաշտոնյա է ձերբակալվել

Վրաստանի Պետական անվտանգության ծառայության Հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները խոշոր չափի կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի Էկոնոմիկայի և գույքի կառավարման վարչության բաժիններից մեկի պետին՝ Համլետ Նանայանին: Մեր տեղեկություններով՝ նա ղեկավարել է գյուղատնտեսության բաժինը։

Հետաքննությամբ պարզվել է, որ Նանայանը Վրաստանի երկու քաղաքացուց պահանջել է 30,000 լարի, որից 3000 (մոտ 500,000 ՀՀ դրամ) լարին նախապես ստացել է։ Դրա դիմաց պաշտոնյան խոստացել է օգտագործման համար հատկացնել Նինոծմինդայում գտնվող պետական նշանակության արոտավայր։

Քննություն է ընթանում Վրաստանի Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով՝ խոշոր չափի կաշառք վերցնելու հատկանիշներով։

Իրավապահ մարմինները նաև տեսագրություն են հրապարակել, որտեղ երևում է, որ կաշառք տվող անձը ռուսերենով փորձում է պայմանավորվածություն ձեռք բերել պաշտոնյայի հետ։ Ըստ տեսագրության՝ տեսանկարահանումը հենց նույն անձի միջոցով է կատարվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter