HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է Սիրիայում, Իրաքում բնակվողներին մեկ տարի եւս առաջին անգամ Հայաստանի քաղաքացու անձնագիր տալ դիվանագիտական ներկայացուցչություններում

Սիրիայում, Լիբանանում և Իրաքում բնակվող քաղաքացիները հնարավորություն կունենան մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը առաջին անգամ Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալ այդ պետություններում գործող Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում։ Նման առաջարկություն է ներկայացրել Արտաքին գործերի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Արտաքին գործերի նախարարությունը այս գործընթացը մեկ տարի երկարաձգելու՝ մինչ այս տարվա դեկտեմբերի 31-ը, առաջարկ է ներկայացրել:

Նախարարությունը որպես այս նախագծի հիմնավորում համարել է այդ երկրների ներքին իրավիճակում շարունակվող լարվածությունը՝ տեղական նահանգների և շրջանների միջև ճանապարհների ոչ անվտանգ լինելը:

«Այդ պետություններում բնակվող հայերի համար Հայաստանի Հանրապետություն գալը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում ստանալու հարցը խրթին է, ուստի առաջարկվում է որոշման գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը»,- քննարկման ներկայացված նախածում նշել է Արտաքին գործերի նախարարությունը:

Կառավարության ընդունած 2012 թվականի որոշումով՝ այդ գործընթացը կարող էր տևել մինչ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter