HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային ռադիոն գործարկել է մանկական նոր ռադիոկայան

Արդեն շուրջ մեկ շաբաթ է, ինչ մայրաքաղաքում FM 97.3 հաճախականությամբ հասանելի է մանկապատանեկան/ընտանեկան ուղղվածությամբ նոր ռադիոկայան՝ «Ռադիո Արևիկ»-ը: Այս մասին տեղեկացնում է հանրային ռադիոյի հանրային կապերի բաժինը։

Այն գործարկվել է ս.թ. հունվարի 14-ին և հիմա փորձնական եթերի փուլում է: Արևիկը Հանրային ռադիոընկերության «3-րդ կոճակն» է՝ ի լրումն Առաջին և Երիտասարդական ծրագրի («Իմ ռադիո» FM 103.8):

Ինչպես նշում է «Ռադիո Արևիկ»-ի ղեկավար, Հանրային ռադիոընկերության Մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագիր Կարինե Գևորգյանը՝ կայանը հաղորդումներ է առաջարկում 5-ից 105 տարեկան բոլոր ռադիոլսողներին։

Շաբաթվա բոլոր օրերին հեղինակ-հաղորդավարները, պատանիներն ու ավագ գործընկերները ներկայացնում են մանկական երգերի, կրթական-ճանաչողական զրույցների, ժամանցային հաղորդումների ընտրանի: Եթերացանցը հարուստ է․ «Սովորում ենք սովորել«, «Մեկնարկ», «Հայկական Էսքիզներ», «Ռադիոլաբ», «Ոչ պատադիր խորհուրդներ», «Կանաչ մոլորակ»,  ինչպես նաև «Համեղ բրդուճ», «Վաղորդյան զանգակներ» և բազմաթիվ այլ հաղորդաշարեր կարող եք լսել օրվա տարբեր ժամերին։ Իսկ ամենափոքրիկներին սպասում են «Պստիկաշենեն», «Հեքիաթի հետքերով», «Ասեմ՝ ասա» հաղորդումների հերոսները։ Չենք մոռացել հեքիաթների սիրահարներին ու հեքիաթասացներին, բոլոր նրանց, ովքեր սիրով են և հիշում մանկական ռադիոներկայացումներն  ու ամենակարևորը՝ նախընտրում են օրն սկսել մարզանքով։ 

Վստահ ենք, որ «Ռադիո Արևիկը» շատ շուտով կդառնա բարեկամ փոքրերի և օգնական մեծերի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter