HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում ու մարզերում 4500 երեխա մասնակցել է «Երեխան երեխայի համար» խմբերի միջոցառումներին

Հասարակական այն մտածելակերպը, որ երեխաների տեսակետները կարևոր չեն, մինչ օրս էլ լայնորեն տարածված է Հարավային Կովկասում: Դա երեխաների շրջանում առաջացնում է անտարբերություն ու հուսահատություն, ինչի արդյունքում ունենում ենք պասիվ ու մեկուսացված երիտասարդներ, այլ ոչ թե իրենց երկրների ժողովրդավարացմանն իրենց մասնակցությամբ նպաստող ակտիվ քաղաքացիներ: Տեսակետներ ձևավորելու և արտահայտելու գործնական հնարավորությունների պակասը հանգեցնում է երեխաների՝ որպես իրավունքի կրողների սահմանափակ ինքնընկալմանն ու նրանց մասնակցային կարողությունների թերզարգացմանը:

Այսօր տեղի ունեցավ Երեխաների իրավունքներին և մասնակցությանը նվիրված ազգային պատանեկան համաժողովը, որը նպատակ ուներ մշակել և խմբավորել երեխաների առաջարկություններն իրենց մասնակցության և իրավունքների պաշտպանության վերաբերյալ՝ դրանք հետագայում ազգային օրենսդիր և գործադիր մարմիններին ներկայացնելու նպատակով:

Համաժողովին մասնակից երեխաները ներգրավված են «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» (ՏՆՀԵՄ) ծրագրի շրջանակներում կազմակերպված «Երեխան երեխայի համար» (ԵԵՀ) խմբերում:

Ծրագրի շրջանակներում երեխաները մեծահասակների օգնությամբ նախաձեռնել և կյանքի են կոչել 80 բազմաբնույթ ծրագիր՝ երեխաների իրավունքներին վերաբերող տարբեր ոլորտներում։

Համաժողովի ընթացքում երեխաները քննարկեցին իրենց խնդիրներն ու ծրագրերը, փորձագետների օգնությամբ հստակեցրին ու վերջնական տեսքի բերեցին իրենց առաջարկները, որոնք շուտով կներկայացվեն ՀՀ կառավարություն և Ազգային ժողով:

Երեխաների առանձնացրած հիմնախնդիրները վերաբերում են երեխայի մասնակցությանը, պաշտպանությանը, կրթությանը, ազատ ժամանցին, առողջությանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Այս տարածաշրջանային ծրագիրը սկսվել է նախորդ տարվա մարտից: ՏՆՀԵՄ-ի շրջանակներում Երևանում և 5 մարզում (Արարատ, Արմավիր, Կոտայք, Արագածոտն և Գեղարքունիք) ստեղծվել է 80 ԵԵՀ խումբ՝ շուրջ 2000 երեխայի մասնակցությամբ: Եվս 2500 երեխա մասնակցել է ԵԵՀ խմբերի կազմակերպած միջոցառումներին:

ՏՆՀԵՄ ծրագիրը զուգահեռ իրականացվում է Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Այն ֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունը՝ «Ապագան քոնն է» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը համաֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ Քաունթերփարթ ինթերնեշնլի դրամաշնորհային ծրագրի միջոցով:

Մեկնաբանություններ (1)

Ararat
Shat voxchuneli e: Apren erexanery,vor arden ajs tariqic sksum en gitakcel te inch e voroshumenri yndunman gortsyntacin masnakcutyuny: Shnorhakalutyun Save the children-in ev ajn kazmakerputyunnerin, pashtonyannerin, voronq ajakcel en tsragri irakanacmany:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter