HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուզբեկստանը չի անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը

Ուզբեկստանը չի անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևը՝ Ուզբեկստանի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի առաջին նիստի ժամանակ։

«Մեր բազմաթիվ քաղաքացիներ աշխատում են արտասահմանում, Ղազախստանում, Ռուսաստանում։ Մենք չենք կարող անտարբեր լինել այդ իրավիճակին։ Ուզում եմ նշել մեկ բան։ Երբևիցե որևէ մեկը մեկ ուրիշին չի տա անկախություն։ Անկախությունը նախագահի ձեռքում է, որին վստահում է ժողովուրդը։ Մենք չենք լինի այդ միության անդամ»,- նշել է Միրզիյոևը։ Միրզիյոևը հավելել է, որ Ուզբեկստանը կսահմանափակվի միայն դիտորդ երկրի կարգավիճակով։

Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել էր, որ Ուզբեկստանը դիտարկում է ԵՏՄ-ին անդամակցելու հարցը։ Իր հերթին Ուզբեկստանի էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մինչև 2030 թվականը երկրի զարգացման համալիր հայեցակարգը, որտեղից պարզ է դարձել, որ մինչև 2021 թվականի ավարտը Ուզբեկստանը ԵՏՄ-ի հետ նախատեսում է ստեղծել ազատ առևտրի գոտի։

Դեռ անցած տարվա հոկտեմբերին էլ ԱՄՆ-ն նախազգուշացրել էր Ուզբեկստանին, ԵՏՄ-ին անդամակցելու պարագայում, դժվարացնել անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։ Այդ մասին հայտարարել էր ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը՝ Վաշինգտոնում տեղի ունեցած Ամերիկա-ուզբեկական առևտրային պալատի բիզնես համաժողովի ժամանակ։ Ուիլբուրի խոսքերով՝ Վաշինգտոնը «հաստատակամորեն աջակցում է Ուզբեկստանի անդամակցությունը ԱՀԿ-ին», սակայն կոչ է անում ուզբեկ գործընկերներին ուշադրություն դարձնել այլ համաձայնագրերի հնարավոր ազդեցությանը ԱՀԿ-ին անդամակցելու որոշման վրա:

Լուսանկարում՝ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter