HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ-ն աջակցություն է հայտնել արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի հանձնառությանը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:

ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, այլք:

Նախարարը եվրոպացի գործընկերներին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և, ներկայացնելով արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, տեղեկացրել է սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկի մասին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև դատաիրավական և ոստիկանության ոլորտի բարեփոխումների զարգացումներին:

Վասիլիս Մարագոսը կարևորել է Կառավարության՝ հատկապես արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը և Եվրոպական միության բազմակողմանի աջակցությունն է հայտնել այդ նախաձեռնությունների իրականացման հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter