29-ամյա դատապարտյալը մահացել է
Փետրվարի 25-ին մահացել է արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, նախկինում մեկ անգամ ազատազրկման դատապարտված, 1983թ. ծնված Մուշեղ Ջումշուդյանը: Նախնական ախտորոշումն է թոքերի տուբերկուլյոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի 4-րդ փուլ:
Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանը 2011թ.հուլիսի 9-ին Մուշեղ Ջումշուդյանին դատապարտվել էր 8 տարի ազատազրկման՝ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1 մասով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 268 հոդվածի 1 մասով (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) համար:
«Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են համապատասխան դատաբժշկական փորձաքննություններ»,- հայտնում է արդարադատության նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել