Դատապարտյալները քննություն են հանձնել մի շարք առարկաներից
Փետրվարի 27-ին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում անցկացվեցին դատապարտյալների գիտակրթական և մշակութային ինքնագործ միավորման մասնագիտական ուսուցման ծրագրին մասնակցած դատապարտյալների ընթացիկ միջանկյալ քննություններ՝ անգլերեն, գերմաներեն, հոգեբանություն և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում, բանկային գործ և վարկային խորհրդատվություն առարկաներից:
Ծրագրին մասնակցած 50 դատապարտյալից 15-ը հանձնեց առաջին միջանկյալ քննությունները, որոնք անցկացվեցին արդարադատության նախարարության ՔԿՎ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ:
«Ուսուցումը նպատակ ունի դատապարտյալներին տրամադրել որոշակի մասնագիտական հմտություններ՝ ազատվելուց հետո նրանց սոցիալական վերականգնմանը և աշխատանքին նպաստելու համար»,- հայտնում է արդարադատության նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել