HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արարատ Միրզոյանը կարգապահական տույժ կիրառեց Ալեն Սիմոնյանի նկատմամբ

Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը որպես կարգապահական տույժ՝ նախազգուշացում կիրառեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ:

«Ինքը գիտի՝ ինչի համար»,- ասաց Միրզոյանը:

Տեղեկացնենք, որ այդ պահին Ալեն Սիմոնյանը իր տեղում նստած չէր, դահլիճում զրուցում էր «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ, ինչից հետո վերադարձավ նախագահություն:

Հիշեցնենք, որ այսօր նման նկատողություն էր ստացել Էդմոն Մարուքյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Միրզոյանը միակողմանի է կարգապահական պատասխանատվության ենթարկում պատգամավորներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter