HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը կարծում է` հանրային ծառայողների աշխատավարձը վերանայման կարիք ունի

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն Ազգային ժողովի նիստին անդրադարձավ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց պարգևավճարների հարցին:

«Տարբեր ԶԼՄ-ների և քաղաքական ուժերի կողմից մանիպուլացվում է պարգևավճարների խնդիրը, ուզում եմ դրան անդրադառնամ: Հեղափոխությունից հետո պարբերաբար խոսել ենք այն մասին, որ մեր պետության մեծագույն խնդիրը ոչ արդյունավետ պետական կառավարման համակարգն է, մենք ունեցել ենք օրենքով գծած պետական համակարգ, բայց դրանից, գործել է ստվերային` կոռուպցիոն մեխանիզմներով գործող համակարգ, կոռուպցիան խթանել է պետական համակարգի աշխատանքը»,- ասաց քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորը:

Ենգիբարյանի խոսքով` հեղափոխությունից հետո պետական կառավարման համակարգում խնդիր էր դրվել չեզոքացնել ստվերային համակարգը ու խթանել պետական համակարգում աշխատանքը:

«Եթե հաշվի առնենք, որ պարգևավճարները աշխատավարձի ֆոնդն են, կարող ենք ասել, որ տասնյակ հազարավոր մարդկանց աշխատավարձ է բարձրացել: Եվ այն մեթոդները, որոնք կիրառվում են պարգևավճարների բաշխման ժամանակ, թույլ են տալիս գործադիր իշխանությանն ավելի արդյունավետ իրացնել այն»,- ասաց նա` հավելելով, որ տարբեր գերատեսչություններում պարգևավճարների դրույքաչափերը տարբեր են եղել:

Ենգիբարյանի համոզմամբ` հանրային ծառայողների աշխատավարձերի ոլորտը վերանայման կարիք ունի: Վերջինս հիշեցրեց, որ հանրային ծառայողների բազային աշխատավարձը 66 հազար դրամ է, ամենաբարձրը` նախագահի աշխատավարձի գործակիցն է` մեկ միլիոնից մի քիչ ավելի:

«Եթե նայենք նախագահի աշխատավարձը, ապա բանկի ինչ-որ վարչության պետի աշխատավարձի չափ է: Բավարար է արդյոք, թե ոչ, թե տարբեր դատողություններ անել: Մենք պետք է աստիճանաբար հանրային ծառայողների աշխատավարձերի ոլորտը կարգի բերենք, բայց դրա համար ժամանակ է պետք, և գերագույն խնդիրն է` արդյունավետ կառավարման համակարգ ունենալ»,- ասաց նա:

Լուսանկարը` Վիկտոր Ենգիբարյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter