HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, քննարկել է մարզերի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականի անելիքները և ընթացիկ խնդիրները: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Նիկոլ Փաշինյանը, բացելով խորհրդակցությունը, նշել է, որ 2020 թվականը պատշաճ ժամանակ է՝ տարածքային զարգացման ավելի թիրախային հարցեր լուծելու համար: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է մարզերում 2019 թ. սուբվենցիոն ծրագրերի արդյունքները. նախորդ տարի պետություն-համայնք համագործակցության ընթացքում իրականացվել են ընդհանուր 16 մլրդ 378 մլն դրամի չափով սուբվենցիոն ծրագրեր, որից պետության համաֆինանսավորումը կազմում է 9 մլրդ 597 մլն դրամ: Որպես սուբվենցիոն ծրագրերի հետ կապված հիմնական խնդիրներ՝ նախարարը նշել է նախագծերի որակը, կատարողների որակական պատրաստվածությունը: Ս. Պապիկյանի խոսքով՝ այս տարի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է մարզերում մոտ 9 մլն դոլարին համարժեք էներգախնայող համակարգերի ներդրում, որը հնարավորություն կտա պանելային բոլոր շենքերը դարձնել էներգախնայող, ինչը ենթադրում է տանիքի, նկուղային հատվածի, արտաքին պատերի վերանորոգում, ամրացում և նաև արտաքին տեսքի փոփոխություն:

Վարչապետը նկատել է, որ և՛ սուբվենցիոն, և՛ ընդհանրապես զարգացման ծրագրերը պետք է ունենան նաև քաղաքակրթական բաղադրիչ ու բխեն զարգացման մտածելակերպի տրամաբանությունից, այն է՝ ոչ միայն կոնկրետ ենթակառուցվածքի ստեղծում կամ բարելավում, այլև բարենպաստ մթնոլորտի և միջավայրի ձևավորում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է մարզպետներին հետևողական լինել այս հարցում:

Ըստ տարածված հաղորդագրության՝ խորհրդակցությանը քննարկվել են ընթացիկ տարում մարզերում ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, ենթակառուցվածքային ծրագրերի հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև սպանդանոցների առնչությամբ ստեղծված իրավիճակին: Արծարծվել են մարզպետարանների և պետական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter