
Նախնական տվյալներով՝ ՊԲ պայմանագրային զինծառայողը ընկել է ձորը․ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
2020թ. հունվարի 21-ին` ժամը 13:15-ի սահմաններում ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դժբախտ պատահարի՝ նախնական տվյալներով ձորն ընկնելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է նշված դիրքի դիտորդ, պայմանագրային զինծառայող Արթուր Մարտունի Նալբանդյանը:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել