HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` գազի սակագնի մասին

Կան պայմանավորվածություններ, որ գազի գինը 2020 թվականին սահմանին չի փոխվելու: Այս մասին խորհրդարանում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: Պատգամավորի խոսքով` հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ չնայած կոչված է զսպելու գների բարձրացումը, սակայն հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ հայտ է ներկայացվելու սակագնի բարձրացման վերաբերյալ:

«Ինչ վերաբերում է սակագնին, այո, բազմաթիվ քննարկումներ եղել են ու կլինեն, կա պնդում հայաստանյան «Գազպրոմ»-ի և ընդհանրապես «Գազպրոմ» խմբի կողմից ներդրումային ծրագիր իրականացնելու, որի նպատակն է գազն անխափան մատակարարելը: Ընդ որում, քննարկումներն ու հաշվարկները վերջիններս իրականացնում են 10 տարվա կտրվածքով: Ըստ այդմ, իհարկե, տարաձայնություններ կան, մենք չենք ասել, որ համաձայն ենք կամ հայտ կներկայացվի: Մենք հայտարարել ենք հետևյալը` չենք բացառում, որ ապրիլի 1-ից հետո հայտ ներկայացվի, մինչ ապրիլի 1-ը բացառված է: Մեր բոլոր հարցերի պատասխանները կստանանք, երբ նման հայտ ներկայացվի»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Լուսանկարը՝ Կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter