HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պսակադրման արարողություն՝ Սոֆիայի Երևանյան պուրակում տեղադրված հայկական խաչքարի մոտ

Փետրվարի 28-ին, Սումգայիթի ողբերգության 24-րդ տարելիցի կապակցությամբ, Սոֆիայի Երևանյան պուրակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի ունեցավ պսակադրման արարողություն:

Բուլղարիայում ՀՀ դեսպանության նախաձեռնած արարողությանը ներկա էին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Բուլղարիայի Հայ առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմի առաջնորդական տեղապահ վարդապետ Տեր Աբգար Հովակիմյանը, Սոֆիայի եկեղեցական և թեմական խորհրդի, հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական և հասարակական կազմակերպությունների անդամներ, մտավորականներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:

Արարողությունից հետո Սոֆիայի հայկական եկեղեցում Սումգայիթի զոհերի հիշատակին մատուցվեց սգո պատարագ:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ այսօր հոգեհանգստյան պատարագներ մատուցվեցին նաև Բուլղարիայի Պլովդիվ, Վառնա, Բուրգաս քաղաքների եկեղեցիներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter