HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Դա երկրի վարկանիշի հարց է»․ Փաշինյանը` սպանդանոցների շուրջ ստեղծված իրավիճակի մասին

«Արդյոք մենք պետք է անցնենք սպանդանոցային համակարգին․ այո՛ և միանշանակ այո՛, այն երկրի վարկանիշի հարց է»: Այս մասին խորհրդարանում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին:

Հիշեցնենք, որ օրեր շարունակ մսավաճառները բողոքի ակցիաներ են անում հանրապետության տարբեր վայրերում` դժգոհելով Կառավարության ընդունած սպանդանոցների վերաբերյալ որոշումից:

«Արդյոք մեր այն սիրելի հայրենակիցները, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, ունե՞ն արդարացի փաստարկներ: Այո՛, և դրանցից ամենակարևորն այն է, որ այս պահի դրությամբ չունենք սպանդանոցների բավարար խտություն ու քանակ: Չունենք մի պարզ պատճառով, որովհետև մենք անընդհատ այս որոշումը հետաձգում ենք, որովհետև էն մարդիկ, ովքեր մտադրված են ներդրում կատարել, վերջին մեկուկես տարվա ընթացքում երկու անգամ այդ հետաձգումն արել ենք: Մարդը փող է դնում ու մտածում` կարող է սպանդանոցը կառուցեմ ու պարզվի, որ Կառավարությունն այս կարգավորումը չեղյալ է անում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` Կառավարությունը պատրաստ է քայլ ձեռնարկել:

«Մինչ փետրվարի 6-ը Կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող ծրագրերում և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորում անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ: Բացի դրանից Կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ, և կփորձենք առավել հասցեական ֆինանսավորել այն նախագծերը, որոնք այդ սփռվածության և հասանելիության խնդիրը լուծելու են»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով` Հայաստանը պետք է առաջնորդվի ամենաբարձր ժամանակակից ստանդարտներով:

«Մենք չենք կարող ասել՝ եկեք ցեխի մեջ ապրենք, որովհետև էդտեղ հարմար է կամ էդտեղ սովորել ենք ապրել: Եթե մեր հայրենակիցների համար այս առաջարկն ընդունելի է, մենք պատրաստ ենք անել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter