HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի ունեցավ «Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի» հայերեն-իտալերեն կատալոգի շնորհանդեսը

Այսօր ՀՀ-ում Իտալիայի դեսպանատանը կայացավ հայերենով և իտալերենով հրատարակված «Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի» կատալոգի շնորհանդեսը:

Կատալոգում ընդգրկված են Նեապոլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում գտնվող, 17-րդ դարի իտալացի հայտնի նկարիչ Լուկա Ջորդանոյի ստեղծած որմնանկարները, որոնց լուսանկարչական ցուցահանդեսը «Իտալերենի համաշխարհային 10-րդ շաբաթվա» շրջանակներում կայացել է 2010 թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունում:

Գիրքն առաջին անգամ ներկայացվել է 2011 թ. դեկտեմբերի 14-ին Վենետիկում կայացած «Հայաստան. քաղաքակրթության դրոշմներ» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում:

Կատալոգը տպագրել են ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանում Իտալիայի դեսպանությունը: Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Վերջիններս իրենց խոսքում անդրադարձան նաև երկու երկրների միջև հաջողությամբ ընթացող մշակութային համագործակցության այլ ոլորտներին ևս: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter