HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հերիքնազ Տիգրանյանի խոսքով` Հայաստանը բեկումնային ցուցանիշ է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի նախկին իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը Ազգային ժողովի նիստին հայտարարեց կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած հաջողությունների մասին:

«Երեկ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» Բեռլինի գրասենյակը հրապարակել է իր ամենամյա զեկույցը կոռուպցիայի ընկալման համաթվի վերաբերյալ, և այս րոպեներին ներկայացվում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության Հայաստանի գրասենյակի զեկույցը կոռուպցիայի ընկալման համաթվի վերաբերյալ: Վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանը բեկումնային ցուցանիշ է գրանցել՝ 180 երկրների շարքում բարելավելով իր դիրքերը՝ 105-րդ տեղից հասնելով 77-րդ հորիզոնական: Կոռուպցիայի ընկալման համաթիվը նախորդ տարիներին 33-35 է եղել, այս տարի 42 թիվն ունենք` զրոյից հարյուր բալանոց սանդղակում, որտեղ զրոն ամենակոռումպացված երկրների շարքն է: Մենք ձգտում ենք հասնել հիսունի շեմին, ուրախ եմ այս թվի համար»,- ասաց Տիգրանյանը:

Քաղաքական մեծամասնության պատգամավորի խոսքով` այս ցուցանիշը վկայում է այն մասին, որ կոռուպցիայի դեմ պայքարն իրական է, և իշխանությունները կոմպրոմիս չունեն կոռուպցիայի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter