HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նիկոլ Փաշինյան. «Եթե Կառավարության առաջարկն ընդունելի չլինի, սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը կգործի այսօրվանից»

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորից անդրադարձավ սպանդանոցների խնդրին ու կրկնեց իրենց առաջարկը, որի մասին երեկ խոսել էր Ազգային ժողովում:

«Մինչև փետրվարի 6-ի նիստը կրկին ուսումնասիրում ենք սուբսիդավորվող վարկերի ծրագրերը գյուղատնտեսության ոլորտում, որոնք այսօր էլ կարող են արտոնյալ կարգով սուբսիդավորել սպանդանոցներին, պլյուս դրան՝ լիզինգային ծրագրերը, որտեղ պետք է տեղ լինի նաև շարժական սպանդանոցների համար, որ հնարավոր լինի գյուղացիների կողմից դրանք ձեռք բերել, կազմվում է Հայաստանում սպանդանոցների բաշխվածության և խտության նախընտրելի քարտեզ, և մենք հասցեական ֆինանսավորում ենք, այնպես ենք անում, որ այդ սպանդանոցներն ունենան խելամիտ բաշխվածություն, որպեսզի լինի համաչափ հասանելիություն: Այս ընթացքում ընդունում ենք առաջարկներ, որ ինչ-ինչ նրբություններով կարող ենք հարստացնել այս փաթեթը, որպեսզի առավել արդյունավետ գործի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս ամենի արդյունքում քաղաքացիների հետ պետք է պայմանավորվել, որ մինչև հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործելու են միայն Երևանի սուպերմարկետներն ու Երևանում գործող հանրային սննդի օբյեկտները, իսկ մյուս տեղերում իրավիճակը թողնվի այնպես, ինչպես կար նախքան այս կարգավորումը՝ մի պայմանով, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունն անցնում է սպանդանոցային մորթի նոր համակարգին:

«Եթե այս պայմանը այսօր բողոքի գործողություններ իրականացնող մեր հայրենակիցների համար ընդունելի է, ուրեմն մենք այս որոշումը կկայացնենք: Եթե պարզվի, որ ընդունելի չէ, մենք այդ վարկային ծրագրերը բացելով՝ պետք է ասենք, որ պարտադիր պայմանն այսօրվանից է գործում: Եթե ընդունելի չէ, թող այսօրվանից ընդունելի չլինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց նաև, որ պետք է իրազեկել մարդկանց, թե սպանդանոցներն ինչ  պայմաններում են գործում. «Մարդիկ հաճախ չգիտեն, որ սպանդանոցներն ունեն պարտավորություն տեղափոխել մորթի ենթակա կենդանիների գլխաքանակը, եթե գլխաքանակի տերերը նման ցանկություն ունեն»,- ասաց Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter