HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հունվարի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը հատկապես, Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նման կանխատեսում է արել ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունը:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 25-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, 27-28-ի գիշերը նույնքանով կբարձրանա:

Երևան քաղաքում հունվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հունվարի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                 7.60C (1984 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                   -26.00C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                -4.90C

Գետերի, լճերի եւ ջրամբարների վիճակը: Տվյալներ Սեւանա լճի վերաբերյալ

Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter