HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կլոր սեղան` ոստիկանությունում

Փետրվարի 28-ին ՀՀ ոստիկանությունում կազմակերպվել էր կլոր սեղան, «Հավաքների ազատությունը սահմանադրական և ոստիկանական իրավունքի տեսանկյունից» թեմայով, որին մասնակցում էին «Մարդու իրավունքները Հայաստանում», «Կոնֆլիկտների ուսումնասիրման և լուծման ազգային կենտրոն», «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն», «JIZ», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոն», «Օրենքի ուժ», «Ալյանս» հասարակական կազմակերպությունների, Հելսինկյան կոմիտեի Վանաձորի գրասենյակի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին` ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը նշեց, որ հավաքների ընթացքում ոստիկանության գործողություններին, ոստիկանների և հավաքի մասնակիցների փոխգործակցության հարցերի լուծմանն են ուղղված նաև ոստիկանության ծառայողների ուղեցույցները, որոնք արդեն իսկ կիրառվում են, իսկ շահագրգիռ քննարկումը թույլ կտա հավաքների ընթացքում հասնել անհրաժեշտ փոխգործակցության:

«Կլոր սեղանի» մասնակիցները, հղում անելով «Հավաքների մասին» ՀՀ օրենքին, վկայակոչելով հանրապետությունում տեղի ունեցած հավաքները, ինչպես և օրինակներ բերելով եվրոպական մի շարք երկրների համանման փորձից, մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերից` արեցին մի շարք առաջարկներ: Մասնավորապես, անդրադարձ եղավ հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացման,  հավաքի կազմակերպիչների իրազեկվածության աստիճանի խորացման, ոստիկանության հանդուրժողականության, աշխատանքի թափանցիկության և մի շարք այլ հարցերի:

Խոսելով հավաքների օրինականության պահպանման և ոստիկանության գործողությունների իրավական հիմքերի մասին` Արթուր Օսիկյանն ընդգծեց հավաքի մասնակիցներին իրենց իրավունքներն ու պարտականությունները իրազեկելու անհրաժեշտությունը, ինչպես և անդրադարձավ հավաքների տարատեսակներին, մասնավորապես` ինքնաբուխ հավաքների առանձնահատկություններին և մի շարք այլ խնդիրների:

Ամփոփելով` Արթուր Օսիկյանը մասնակիցներին շնորհակալություն հայտնեց ոստիկանության պետի անունից, ոստիկանության նախաձեռնությանն արձագանքելու և քննարկմանն ակտիվորեն մասնակցելու համար և հույս հայտնեց, որ նման հանդիպումները շարունակական և արդյունավետ կլինեն: Այս մասին հայտնում է ոստիկանությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter