HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային

Կառավարությունն այսօր ընդունեց հունվարի 27-ի աշխատանքային օրը փետրվարի 1 տեղափոխելու որոշումը՝ հնարավորություն ընձեռելով ունենալ 4 ոչ աշխատանքային օր։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ այս որոշման ընդունման պարագայում նմանատիպ որոշում լինելու է նաև մայիսի 29-ի դեպքում՝ հունիսի 6-ը դարձնելով աշխատանքային։

«Հնարավորություն ենք տալիս մարդկանց փոքրիկ արձակուրդներ ունենալ տարվա ընթացքում։ Մայիսին կարող են գնալ Հռոմ կարճ ժամկետով հանգստանալու»,- ասաց փոխվարչապետը։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան էլ հայտնեց իր մտահոգությունն այն մասին, որ շաբաթ օրը դասերը սովորաբար չեն կայանում, քանի որ շաբաթ օրը ուսանողներն ու դպրոցականները համարում են հանգստյան օր և չեն գնում դասի։

«Դե լավ, թող էրեխեքը մի քիչ ֆուտբոլ խաղան»,- կատակեց վարչապետը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter