HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարժանքներից, զորավարժություններից խուսափելու համար պատասխանատվության նոր միջոցներ են առաջարկվում

Խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած «Վարչական իրավախտումների վերաբերյալ» և Քրեական օրենսգրքերում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը: Այս փոփոխությամբ առաջարկվում է հստակեցնել վարժական հավաքներից, զորավարժություններից խուսափող անձանց պատասխանատվությունը:

Նախագծերը ներակայացրեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Փոխնախարարի խոսքով` անհրաժեշտությունն առաջացել է իրավական ակտերի միջև գործող անհամապատասխանությունը վերացնելու համար:

Գործող օրենքով` վարժանքներից, զորավարժություններից խուսափելու տուգանքի չափը  20 հազար դրամ է, առաջարկվում է 30 հազար դրամ սահմանել, իսկ եթե նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկնվի, ապա տուգանքը կսահմանվի 50 հազար դրամ:

Չնայած օրենսգրքերում պատասխանատվության չափն ամրագրված է եղել, սակայն գործադիրը չի կարողացել որևէ մեկին պատասխանատվության կանչել, քանի որ չի եղել այն կիրառող մարմին:

Փոխնախարարի խոսքով` վարժական հավաքներից խուսափելը կենթարկվի քրեական պատասխանատվության, զինվորական վարժաքներից ու զորավարժություններից խուսափելը` վարչական պատասխանատվության:

«Կառավարության որոշման խախտումը ենթադրում է քրեական պատասխանատվություն, պաշտպանության նախարարի հրամանի խախտումը` վարչական պատասխանատվություն»,- ասաց Բալայանը: Փոխնախարարի խոսքով` փոփոխություններով հստակեցվում են նաև վարժանքներից բացակայելու հարգելի պատճառները:

Նախագծի հարակից զեկուցող, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը կոչ արեց նախագծին կողմ քվեարկել` ասելով, որ այն ստացել է գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը: Խաչատրյանի խոսքով` փոփոխությունների հիմնական նպատակը իրավական ակտերի միջև գոյություն ունեցող հակասությունները վերացնելն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter