HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ պետական հեղաշրջման փորձերի, դրան հաջորդած գործողությունների մասին

Ընդդիմությունը կամ նախկին իշխանությունը պարբերաբար փորձել է տորպեդահարել գործող իշխանություններին՝ դրա համար օգտագործելով տարբեր գործիքներ և տարբեր մարդկանց։ Այս մասին այսօր՝ Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ շատ մարդիկ տրվել են գայթակղությանը, սակայն պետական հեղաշրջման փորձերը կանխվել են, հաջողության չեն հասել:

Հարցին, թե ի՞նչ քայլեր են հաջորդել այդ գործողություններին, արդյոք կանխվելուց հետո եղե՞լ են պաշտոնանկություններ, Արմեն Գրիգորյանը նշեց, որ եղել է նաև պաշտոնանկություն: Վերջին շրջանում պաշտոնից ազատվել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, լրագրողները հետաքրքրվեցին՝ նրանց պաշտոնանկությունները կապ ունե՞ն պետական հեղաշրջման վերը նշված փորձերի հետ, սակայն ԱԽ քարտուղարն անուններ չտվեց:

«Ես անունների մասով հստակություն չեմ մտցնի»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ իր մատնանշած գործողությունները դրսևորվել են ֆեյք ինֆորմացիա տարածելու, իշխող քաղաքական թիմին տարբեր միջոցներով սևացնելու և այլ տարբերակներով:

Հարցին՝ պետական հեղաշրջման փորձերի կանխման գործողություններից հետո քրեական գործեր հարուցվե՞լ են, Գրիգորյանը պատասխանեց, որ եթե անհրաժեշտություն լինի, կհարուցվեն քրեական գործեր, իսկ այս պահին քննություն է ընթանում:

Լրագրողների դիտարկմանը, որ քննադատությունը դիտարկվում է որպես հեղաշրջման փորձ, Գրիգորյանն ասաց, որ քննադատությունը երբեք չի կարող ընկալվել որպես քրեական գործի հիմք կամ դիտվել որպես հեղաշրջման փորձ՝ նշելով, որ կան նաև այլ հանգամանքներ, որոնց մասին ինքը չխոսեց:

Լրագրողները դիտարկում արեցին նաև, որ ԱԱԾ-ն պետական հեղաշրջման փորձի մասին տեղեկություններ չունի: Ի պատասխան՝ Գրիգորյանն ասաց, որ ինքը ԱԱԾ-ի նման հայտարարության ծանոթ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter