HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, քիչ առաջ հրապարակեց որոշում, որով ուժի մեջ մնաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելը թույլատրելի ճանաչելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Այսինքն՝ Արա Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ:

Հիշեցնենք, որ Արա Վարդանյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել 2019-ի դեկտեմբերի 4-ին՝ առաջին ատյանի դատարանի որոշմամբ: Այս դատական ակտի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկաացրել:

Վարդանյանին 2018-ի ամռանը մեղադրանք է առաջադրվել յուրացում կատարելու հոդվածով և նրա նկատմամբ գրավ է կիրառվել: 2019-ի հոկտեմբերին, սակայն, ԱԱԾ-ն հայտարարել է այն մասին, որ Վարդանյանի մասնակցությամբ հափշտակության նոր դեպք է բացահայտվել, նրա մեղադրանքը լրացվել և փոխվել է: Նոր մեղադրանքի պայմաններում դատարանը բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը: Կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննության ժամանակ պաշտպանները ներկայացրել էին գրավի միջնորդություն, որն, ինչպես արդեն նշեցինք, բավարարվել էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter