HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն` մարզպետների մասնակցությամբ

Մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած հերթական խորհրդակցությանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ներկայացրեց այն առաջարկությունները, որոնք ստացվել են` մինչեւ Ազգային ժողովի երկրորդ ընթերցումը գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների վերաբերյալ օրենսդրական փաթեթում ներառելու համար: Նա մարզպետներին հորդորեց համայնքապետերին պարզաբանել փոփոխությունների էությունը` մեկ անգամ եւս ընդգծելով, որ հիմնական նպատակն է սահմանել այնպիսի մեխանիզմներ, որոնք հետագայում թույլ չեն տա ապառքների գոյացումը:

Խորհրդակցությանը քննարկվեցին հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի իրականացմանն առնչվող կազմակերպչական հարցեր, անդրադարձ եղավ գարնանային հնարավոր հեղեղումների խնդրին: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց աշխատել ՀՀ արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության նախարարությունների, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ` գարնանային հեղեղումների դեպքում հնարավոր խնդիրները կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկելու համար:

Մարզպետներին ներկայացվեցին նաեւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված` Ազգային ժողովի 2012 թ. մայիսի 6-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված նրանց անելիքները: Փոխվարչապետը հորդորեց օրենքով սահմանված պարտավորությունները կատարել ըստ ժամանակացույցի եւ պատշաճ մակարդակով:

Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ մի շարք այլ հարցեր:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter